ԲՀԿ-ական 2 պատգամավոր առաջարկում են արգելել աբորտները․ Բացառությունը՝ մոր առողջականը 9 սեպտեմբերի 2020 - 21:41 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Շաքե Իսայանը հանդես են գալու հղիության արհեստական ընդհատման արգելքի առաջարկով։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ինքը Զոհրաբյանը։ Նա նշել է, որ գործող օրենսդրությունը նախատեսում է մի շարք հանգամանքներ, որոնց առկայությունը թույլ է տալիս ընդհատել հղիությունը՝ օրինակ, երբ այն մինչև 12 շաբաթական է, կինը հիվանդ է, չծնված երեխայի մոտ առկա է արատ, առկա են առողջական վիճակի հետ չկապված հանգամանքներ, և այլն։ «Բոլոր այս կարգավորումները պետք է փոխարինել մեկ կարգավորմամբ՝ հղիության արհեստական ընդհատման արգելքով․․․ բացառությամբ, եթե բժիշկների ցուցումով կինն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են հղիության հետ», - գրել է նա։ «Շատերն ասելու են, թե հղիության արհեստական ընդհատումը դա յուրաքանչյուր կնոջ եւ ընտանիքի իրավունքն է, սակայն չծնված երեխան եւս ունի կյանքի իրավունք։ Իրավունք՝ ծնվելու ու ապրելու։ Եւ որևէ մեկը հենց այնպես, իր կամ իր ընտանիքի հավեսի, կամ՝ երեխայի սեռը չհավանելու համար, կնոջը չպիտի դրդի նման ծայրահեղ քայլի», - նշել է Զոհրաբյանը։ Նա պայմանավորել է իր վերաբերմունքը ՀՀ-ում տարածված սելեկտիվ աբորտներով: «ԵԽԽՎ-ն քանից իր բանաձևերում անդրադարձել է այն երկրներին, որտեղ սեռով պայմանավորված հղիության ընդհատումներ են արվում և տարիներ առաջ Հայաստանը Ադրբեջանի և Ալբանիայի հետ առաջատար եռյակում էր։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 1991-2018թթ․ Հայաստանում ընդհատվել է մոտ 434,000 հղիություն։ Վստահաբար, իրական թիվը շատ ավելի մեծ է, քանզի հղիության ընդհատումները բազմաթիվ դեպքերում կատարվում են ոչ լեգալ եւ չեն արձանագրվում», - գրել է պատգամավորը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |