Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ 87 նոր դեպք կա11 սեպտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Covid-19-ի ռեկորդային աճը պահպանվում է․ սեպտեմբերի 11-ի դրությամբ 87 նոր դեպք կա։ Սա օրական աճի ամենամեծ ցուցանիշն է համավարակի բռնկումից ի վեր։ Վրաստանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով 1917 վարակակիր է գրանցվել, որից 1354-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։ Երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2 գյուղ է փակվել Ծաղերի շրջանում՝ Օրբելի և Լաջանա գյուղերը, գրում է Sputnik Georgia-ն։ Սեպտեմբերի 10-ին այդ գյուղերում վարակի 7 նոր դեպք է գրանցվել։ Սեպտեմբերի 10-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |