ՌԴ-ում միգրանտների համար կանխավճարային հարկ կարող է սահմանվել14 սեպտեմբերի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ներքին գործերի նախարարությունն առաջարկել է աշխատելու նպատակով երկիր եկող օտարերկրացիների համար կանխավճարային հարկ սահմանել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նախատեսվում է, որ օտարերկրացիներն իրավունք կունենան աշխատելու էլեկտրոնային պատենտների հիման վրա: Միգրանտին աշխատանքի վերցնել ցանկացող գործատուները պետք է գրանցվեն՝ լրացնելով հատուկ ձևաթուղթ, որը կպարունակի իր մասին հիմնական տեղեկությունը։ Գրանցվելուց հետո գործատուն էլեկտրոնային եղանակով պետք է դիմում լրացնի օտարերկրյա աշխատուժ ներգրավող գործատուների ռեեստրում ներառվելու մասին։ Օրենքի նախագծում նաև առաջարկվում է ներկայացնել օտարերկրացիներին վարձելու պայմանները՝ աշխատավարձի չափը, որը կհամապատասխանի տարածաշրջանում տվյալ կարգի աշխատողների աշխատավարձի միջին մակարդակին։ Ֆիզիկական անձանց եկամտահարկի չվճարման դեպքում նախատեսվում է օտարերկրացիներին ֆիքսված կանխավճարի ձևով ծանուցում ուղարկել՝ 15 օրում հարկը վճարելու պահանջով։ Հրաժարվելու դեպքում միգրանտներին արգելվելու է ՌԴ-ում աշխատել, նրանք, ամենայն հավանականությամբ, երկրից կվտարվեն։ Փաստաթղթով նախատեսվում է նաև կազմակերպել օտարերկրացիների համար ID քարտերի թողարկում՝ անհատական տվյալներով։ Հայեցակարգով նախատեսվում է նաև ՌԴ մտնելուց առաջ վերցնել միգրանտի մատնահետքերը և ստեղծել օտարերկրացիներին հրավիրող անբարեխիղճ անձանց ռեեստր։ Ռուսաստանի ՆԳՆ միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետ Վալենտինա Կազակովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր դաշնային օրենքի հայեցակարգը, որով հեշտացվում է օտարերկրացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու և աշխատանքի ընդունվելու ընթացակարգը, քննարկման փուլում է։ Նա նշել էր, որ օրինագիծը կարող է հայտնվել 2021 թվականին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |