Գերմանիայի նախկին գաղութները փոխհատուցում են պահանջում14 սեպտեմբերի 2020 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ХХ դարի սկզբին կայսերական Գերմանիան ագրեսիվ գաղութատիրական քաղաքականություն էր վարում Աֆրիկայում, իսկ հիմա նախկին գաղութները պահանջում են հատուցել իրենց վնասները։ Նրանք նաև ներողություն են պահանջում գերմանացիների կատարած հանցագործությունների համար, գրում է Deutsche Welle-ն։ Նամիբիան բանակցում է Գերմանիայի կառավարության հետ հերերո և նամա ցեղերի ցեղասպանության դիմաց փոխհատուցման վճարման շուրջ։ Փոխհատուցում է պահանջում նաև Տանզանիան, որը մեղադրում է Գերմանիային Մաջի-մաջի ապստամբությունը ճնշելու մեջ։ Վերջերս նմանատիպ պահանջ է ներկայացրել նաև Բուրունդին՝ գերմանական և բելգիական գաղութարար իշխանությունների «ագրեսիայի» համար։ «Դաշնային կառավարությունը, կարծես, զարմացած է այս պահանջներով, թեև վաղուց արդեն պարզ էր, որ այս թեման չի կարելի լոռւթյան մատնել»,- ասել է Համբուրգի համալսարանի Աֆրիկայի պատմության պրոֆեսոր Յուրգեն Ցիմերերը։ 1885-1919թթ․ Գերմանիան մեծությամբ երրորդ եվրոպական գաղութարար տերությունն էր Աֆրիկայում՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Գերմանական կայսրությունը գաղութներ ուներ գերմանական հարավ-արևմտյան Աֆրիկայում՝ ներկայիս Նամիբիա, գերմանական Արևելյան Աֆրիկայում՝ ներկայիս Բուրունդի, Ռուանդա և Տանզանիա, առանց Զանզիբար կղզու։ Գերմանիային էին պատկանում նաև այսօրվա Տոգոյի, Գանայի և Կամերունի հողերը։ Առաջին աշխարհամարտում Գերմանիայի պարտութունից հետո, գերմանական գաղութները բաժանվեցին դաշնակիցների միջև, ըստ Վերսալի խաղաղ պայմանագրի։ Photo. AFP/Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |