Ազգային ժողովն ընտրում է ՍԴ դատավորների

Ազգային ժողովն ընտրում է ՍԴ դատավորների

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրելու են Սահմանադրական դատարանի դատավորների:

Հունիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների լիազորությունները։

Թեկնածուները 3-ն են՝ Կառավարությունը ներկայացրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանի, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանի։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի ընտրությանը։ Այդ խմբակցությւնների ներկայացուցիչները դժգոհել են, որ թեկանծուները չեն հանդիպել ընդդիմադիր խմբակցությունների հետ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով այդ քննադատությանը, հայտարարել է, որ թեկնածուները չեն հանդիպել խորհրդարանաի բոլոր խմբակցություններին, որովհետև ոչ թեկնածուները, ոչ խմբակցությունները նման նախաձեռնություն չեն ունեցել։

ՍԴ դատավորների ընտրության մենկնարկն ԱԺ-ում նախատեսված է ժամը 11։00-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---