Հրանտ Դինք հիմնադրամի մրցանակակիր է դարձել Թուրքիայում ձերբակալված Քավալան16 սեպտեմբերի 2020 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինք հիմնադրամի միջազգային մրցանակաբաշխության 2020թ․ մրցանակակիներ են դարձել Թուրքիայում ձերբակալված իրավապաշտպան և գործարար Օսման Քավալան և եգիպտացի կանանց իրավունքների պաշտպան Մոզն Հասանին, տեղեկացնում է Ahval-ը։ Մրցանակաբաշխությունն անցկացվել է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։ Քավալան բանտից գրած նամակում նշել է, որ ինքն ու «մյուս հայտնի կալանավորները բանտում են հայտնվել Թուրքիայում օրենքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով»: Քավալան, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով, կալանավորվել է երկրորդ անգամ։ Նա ակտիվորեն մասնակցել է 2013-ի ամռանը Գեզի զբոսայգու հակակառավարական ցույցերին։ Քավալան կալանավորվել էր 2017-ի դեկտեմբերին, մեղադրվում էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Հրանտ Դինքը պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը։ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |