Մնացականյան․ Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու քննարկումներ կան

Մնացականյան․ Ղարաբաղյան հարցով բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու քննարկումներ կան

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցում ՀՀ-ն մնում է խաղաղ կարգավորմանը հավատարիմ, բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aravot.am-ը:

«Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սամանները: Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասել է նա։

Մնացակայանը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները։

ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդպել են հունիսի 30-ին՝ տեսակոնֆերանսով։ Դրանից մի քանի օր անց՝ հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սանձազերծել Հայաստանի հետ հյուսիսային սահմանին՝ Տավուշում։ Մինչև հուլիսի 16-ը տևած մարտերում 5 հայ զինվոր էր զոհվել, ադրբեջանցիները հայտարել էին 12 զոհի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---