Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով21 սեպտեմբերի 2020 - 15:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, Անկախության տոնի առթիվ, մի շարք գործիչների պարգևատրել է մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են նաև մանկագիր Լիպարիտ Սարգսյանը, լրագրող, թարգմանիչ Մադլենա Գարագաշյանը (Ռումինիա), գրականագետ, թարգմանիչ Ալբերտ Մուշեղյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը։ «Աշխատանքային վաստակի համար» մեդալով է պարգևատրվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարտին Երիցյանը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։ 2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |