Ֆիրդուսի այլընտրանքային նախագծերի առաջին մրցանակը շնորհվել է վիետնամցի ճարտարապետի22 սեպտեմբերի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրը վերակենդանացնելու այլընտրանքային առաջարկների մրցույթի առաջին մրցանակին արժանացել է Վիետնամից ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուի, իսկ երկրորդ մրցանակը՝ հայկական Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագիծը։ Այս մասին հայտնում է մրցույթը կազմակերպած Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ առաջին մրցանակի նախագիծն ամենահաջողվածն է այն տեսանկյունից, որ զարգացման նոր սխեմայի մեջ լավագույնս ներառում է գոյություն ունեցող քաղաքային կառուցվածքը և տարածքում մնացած ժառանգությունը, բացի այդ ճարտարապետական/դիզայներական գերակշռող ոճ թելադրելու փոխարեն առաջարկում է «մշակութային ինքնարտահայտման հիմք։ Առաջին տեղ գրաված նախագիծը․
Հեղինակը Վիետնամից ճարտարապետ Նգույեն Քույ Ֆուն է։
Երկրորդ մրցանակը Հայաստանից Storaket + Somewhere Something հեղինակների խմբի ներկայացրած նախագծինն է։
Երրորդ մրցանակը շնորհվել է Գերմանիայից Յուլյա Լարիկովայի, Իվան Սելեդնիկովի և Անի Պողոսյանի համատեղ աշխատանքին։
Մրցույթի համար ընդունվել էր 28 հայտ՝ աշխարհի 15 երկրից, որոնցից 11-ը՝ Հայաստանից։ Մրցանակները դրամական են։ Լավագույն աշխատանքները կոմիտեն կներկայացնի կառավարություն ու քաղաքապետարան՝ իրագործման նպատակահարմարությունը քննարկելու համար։ Մրցույթի ժյուրիի կազմում յոթ մասնագետ է աշխարհի վեց երկրից։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |