Ինչպես են սիրիացի վարձկաններին հավաքագրում՝ կռվելու Ադրբեջանի կողմից (Վիդեո)

Ինչպես են սիրիացի վարձկաններին հավաքագրում՝ կռվելու  Ադրբեջանի կողմից (Վիդեո)

PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչ կոչերով են Սիրիայում վարձկաններին հավաքագրում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում Ադրբեջանի կողմից կռվելու համար։

Ըստ պնդումների՝ այն արվել է Սիրիայի Աֆրին քաղաքում։ Տեսանյութում երևանցողն ասում է, որ իսլամական աշխարհը արևմուտքից արևելք ենթարկվում է զրկանքների, իսկ հիմա իրենց ճակատամարտը Ադրբեջանում է, ինչպես Լևանտում էր:

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---