Ադրբեջանը նույնպես հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

Ադրբեջանը նույնպես հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

PanARMENIAN.Net - Աթենքի՝ Ադրբեջանից իր դեսպանին հետ կանչելուց հետո Բաքուն խորհրդակցությունների նպատակով իր հերթին հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանը Հունաստանի արտգործնախարարությանը տեղեկացրել է, որ «Հունաստանից ծագումով հայեր են տեղափոխվում Ադրբեջանի օկուպացված տարածքներ»:

Հոկտեմբերի 7-ին Հունաստանը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Ադրբեջանում իր դեսպանին ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո։

Ադրբեջանը հայտարարել էր, որ հունական կառավարությունը հանդուրժողականություն է դրսևորում ԼՂ բախումներում Ադրբեջանի նկատմամբ հունական տարածքից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների, զինյալ-ահաբեկիչների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների նկատմամբ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---