Չինաստանը փորձարկել է կամիկաձե անօդաչուների միաժամանակյա խմբային արձակման համակարգ

Չինաստանը փորձարկել է կամիկաձե անօդաչուների միաժամանակյա խմբային արձակման համակարգ

PanARMENIAN.Net - Չինաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ակադեմիան փորձարկել է մահապարտ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արձակման համակարգ։ Ըստ Business Insider-ի՝ այն միաժամանակ կարողանում է բաց թողնել մի քանի տասնյակ սարք, ունի 48 բջիջ։

Սարքերի թևերը ծալովի են, ունեն հատուկ մարտագլխիկ, տեսախցիկ։

Թեև հայտարարված չէ, թե ինչ ԱԹՍ է ներգրավվել փորձարկումներին, սակայն, ըստ աղբյուրի ենթադրության, այն չինական արտադրության առաջին մարտավարական հարվածային անօդաչուն է՝ 9 կիլոգրամանոց CH-901-ը։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---