Իրանում ընկնող անօդաչու սարքերն իսրայելական Harop-ներ են20 հոկտեմբերի 2020 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի տարածքում ընկած իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքերի հայտնի թիվը առնվնազն երկուսն է։ Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է իրանական տարածքում ընկած անօդաչուի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն Ադրբեջանին պատկանող Harop սարքերից է։ Հոկտեմբերի 13-ին Իրանի Թավրիզ շրջանում ևս մեկ իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել։
Ավելի վաղ ՀՀ-ն հետ է կանչել Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով, որը հետագայում օգտագործվում է հայերի, այդ թվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։ Եվ երկու անօդաչու թռչող սարք էր ընկել նաև Վրաստանի տարածքում, որոնցից մեկը ինդենտիֆիկացվել է որպես իսրայելական Harop անօդաչու։ Մեկ հրթիռ էլ ընկել է Դաղստանի տարածքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |