ԱԳՆ-ն Բաքվին կոչ է անում մեղքն ինչպես միշտ ՀՀ վրա չգցել

ԱԳՆ-ն Բաքվին կոչ է անում մեղքն ինչպես միշտ ՀՀ վրա չգցել

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարությունն արձանագրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մանիպուլյատիվ հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:

ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:

Նշվում է, որ առաջին օրից Արցախի վրա թուրք-ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Եվ դրանք հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:

ԱԳՆ-ն փոխանցում է, որ ՀՀ-ն աջակցում է հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը, ինչպես նաև հանդես գալիս հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---