Թրամփի օգնական․ Բայրամովի հետ հանդիպմանը պնդել եմ, որ կրակն անհապաղ դադարեցվի

Թրամփի օգնական․ Բայրամովի հետ հանդիպմանը պնդել եմ, որ կրակն անհապաղ դադարեցվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական Ռոբերտ Օ՛Բրայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը «պնդել է, որ կրակն անհապաղ դադարեցվի»։

Օ՛Բրայանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։

«Բայրամովի հետ հանդիպմանը պնդել եմ, որ կրակն անհապաղ դադարեցվի, հետո վերադարձ լինի ՀՀ հետ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ, արտաքին խաղացողներն էլ պետք է հրաժարվեն իրավիճակի էլ ավելի մեծ ապակայունացումից։ Ռազմական լուծում չկա», - գրել է Օ՛Բրայանը Twitter-ի իր միկրոբլոգում։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Օ՛Բրայանը ևս քննարկել է հրադադարի անհրաժեշտությունն ու ԵԱՀԿ ՄԽ շրջանակում կարգավորումը։

«ԱՄՆ-ն շարունակում է ամենավճռական դիվանագիտական քայլերը ձեռնարկել բոլոր մակարդակներում, այնքան ժամանակ, մինչև հակամարատությունը կարգավորվի»,- գրել է Օ՛Բրայանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---