Զորահավաքից խուսափելը կպատժվի 6-12 տարով․ Զինծառայությանն առնչվող պատիժները խստացվել են27 հոկտեմբերի 2020 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի քվեարկությամբ խստացվել է զինծառայությունից խուսափելու և դրան առնչվող արարքների պատիժը։ Օրինակ՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելն այսուհետ պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարով (նախկին 4-8-ի փոխարեն): Հրամանը չկատարելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում արդեն պատժվում է ազատազրկմամբ՝ 8-15 (նախկին՝ 5-15-ի փոխարեն) տարով: Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում են 6-12 տարի ազատազրկմամբ` 3-8-ի փոխարեն։ Իսկ դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի ընթացքում, պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ՝ 6-12-ի փոխարեն։ Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելը պատժվում է կալանքով՝ 1-3 ամսով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարով (նախկին՝ առավելագույնը 4 տարվա փոխարեն): Ծանրացվել են նաև այլընտրանքային ծառայությունից խուսափելու և դրան զուգահեռ արարքների պատիժները։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |