Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի նամակի մասին. Պուտինն ասել է՝ ես ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ

Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի նամակի մասին. Պուտինն ասել է՝ ես ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդհամենն ասել է, թե պատրաստ է ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց «Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ», հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է՝ «պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»,-Տեր-Պետրոսյանի խոսքը փոխանցում է ILur.am-ը։

Հոկտեմբերի 31-ին՝ հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, Հայաստանի տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը։

ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, թե պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---