Մահացել է օսկարակիր դերասան Շոն Քոններին31 հոկտեմբերի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - 90 տարեկանում մահացել է շոտլանդացի օսկարակիր դերասան Շոն Քոններին, փոխանցում է ՌԲԿ-ն։ Քոններին մահացել է հոկտեմբերի 31-ի գիշերը՝ Բահամյան կղզներում։ Նա հատկապես հայտնի է որպես Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարի առաջին դերասան, սակայն խաղացել է 70-ից ավելի ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Ռոբին Հուդը գողերի արքայազն», «Հավերժ ադամանդներ», «Մարնի» և այլն։ Շոն Քոններին ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում: Քոններին «Օսկար» մրցանակ ունի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում` 1988 թվականին «Անձեռմխելիները» ֆիլմում խաղացած դերի համար։ Նա 3 անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել, երկու անգամ՝ BAFTA-ի։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից |