Փաշինյանը՝ Իսրայելին․ Այդ հումանիտար օգնությունն ուղարկեք ահաբեկիչներին՝ ավելի տրամաբանական է 3 նոյեմբերի 2020 - 12:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post-ին հարցազրույցում Իսրայելին զգուշացրել է՝ ժամանակի հարց է, թե երբ Թուրքիայի իմպերիալիստական ամբիցիաները կուղղվեն Իսրայելին, և Թել Ավիվը կկրի ահաբեկիչներով կռվող Ադրբեջանին իր աջակցության հետևանքները։ Վարչապետի խոսքով՝ Իսրայելը Թուրիքայի և սիրիացի վարձկան ահաբեկիչների հետ աջակցում է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում, սակայն մի օր ինքն է տուժելու այդ մեղսական դաշինքից։ Ըստ նրա՝ Իսրայելի վաճառած զենքով հայերի դեմ ցեղասպանության փորձ է արվում, այդ երկիրն ակտիվ ներգրավված է այս հակամարտությանը, քանի որ իսրայելական ԱԹՍ-ներն ակտիվ կիրառվում են պատերազմում։ Հարցին, թե արդյոք հետաքրքրված է Իսրայելի կողմից հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել է․ «Հումանիտար օգնություն երկրից, որը զե՞նք է վաճառում վարձկաններին, որոնք էլ օգտագործում են այն քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղարկել վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»։ Կայքը նշում է, որ երբ Հայաստանը Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին, երկրի նախագահը զանգահարել է ՀՀ-ում իր գործընկերոջը և առաջարկել հումանիտար օգնութուն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |