ՀՀ-ում Covid-19-ի 2175 նոր դեպք կա, փաստացի բուժվողների թիվը` 40,000-ից ավելի![]() 8 նոյեմբերի 2020 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 8-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 106,424-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2175-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Ապաքինվել է ևս 921 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 64,179 է, փաստացի բուժվողներինը՝ 40,281-ը։ Մահվան ևս 28 դեպք կա, 26-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1559 դեպք կա, այլ պատճառով՝ 405: Մեկ օրում թեստավորվել է 4790 մարդ։ Ընդհանուր առմամբ 438,816 թեստ է արվել։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |