ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ևս 14 կուսակցություն Փաշինյանի հրաժարականն են պահանջում

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ևս 14 կուսակցություն Փաշինյանի հրաժարականն են պահանջում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ՀՅԴ-ն, խորհրդարանական «Բարգավաճ Հայաստանը» և ևս 14 կուսակցություն պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը իրենց մեկնաբանությամբ՝ «անդառնալի կորուստները կանխելու համար»։

Նրանք վարչապետից պահանջում են իր ու իր ղեկավարած կառավարության «ժամ առաջ, ինքնակամ և անցնցում հեռացում, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող և ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծում»:

Կուսակցությունները հայտնել են, թե պատերազմական օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել՝ այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, սակայն դրանք մնացել են անպատասխան և չիրագործված:

«Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին և արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային և տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների և առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը»,-ասվում է կուսակցությունների հայտարարության մեջ՝ նշելով, թե իրավիճակի պատասխանատվությունը կրում է քաղաքական իշխանությունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---