ԱՄՆ-ում սկսվում է իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը

ԱՄՆ-ում սկսվում է իշխանությունը Ջո Բայդենին փոխանցելու գործընթացը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին Ջո Բայդենին տեղեկացրել է, որ նրանց պաշտոնապես հաստատել են որպես նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող թեկնածու և սկսելու է իշխանության փոխանցման գործընթացը։

Ավելի վաղ Բայդենը Մերֆիին ու նրա ղեկավարած գործակալությանը մեղադրել էր իշխանության սահուն փոխանցման գործընթացին չօժանդակելու համար։ Fox News-ի փոխանցմամբ՝ նա Բայդենին ուղղված նամակում տեղեկացրել է, որ իր վրա ոչ մի ճնշում չի եղել, ոչ մեկ իրեն ուղղություն չի տվել։

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ իր մրցակցին մեղադրելով ընտրակեղծարարությունների համար։ Նրա թիմը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---