Թրամփն առաջադրվելու է 2024-ին, եթե չկարողանա պահել իշխանությունը 2 դեկտեմբերի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է 2024 թվականի նախագահական ընտրություններին առաջարդրվելու համար։ Associated Press-ի փոխանցմամբ՝ նա իր կուսակցիների և ամբոխի հետ հանդիպմանը հայտարարել է 2024-ին Սպիտակ տանը տոնական երեկույթ կազմակերպելու մասին։ «4 հրաշալի տարիներ էին։ Մենք փորձում ենք ևս 4 տարի ունենալ։ Այլապես, կհանդիպենք 4 տարուց» ասել է նա։ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո երկրի 46-րդ ղեկավար է ընտրվել Դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը։ Նա հաղթել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ «Սա հաստատապես անսովոր տարի է։ Մենք հաղթեցինք ընտրությունները։ Բայց նրանց դա դուր չի գասիս։ Ես այս ընտրություններն անվանում եմ և միշտ անվանելու եմ կեղծված»,- ասել է գործող նախագահը։ Գործող նախագահ Դոնալդ Թրամփը դեռ հրաժարվում է ճանաչել ընտրությունների արդյունքները՝ իր մրցակցին մեղադրելով ընտրակեղծարարությունների համար։ Նրա թիմը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Սակայն երկրում պաշտոնապես սկսվել է իշխանության՝ Բայդենին փոխացելու գործընթացը։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Քերոբյանի տնային կալանքի ժամկետը սպառվել է․ Նա վստահ է՝ կհասնի արդարացման Նա նշել է, որ քրգործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իր սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու մասին ամրապնդվել է ԱԺ արտահերթը չի կայացել․ ՔՊ-ն չի ներկայացել Գրանցվել էր 34 պատգամավոր, քվորում չի ապահովվել Հունիսի 24–ից կգործի Երևան-Բաթում գնացքը Վրաստանի հետ գնացքների երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է հունիսի 14-ին ԱՄՆ Պետդեպ․ ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ կառավարության որոշելիքն է «Մենք հարգում ենք դա»,–ասել են գերատեսչությունից |