Տոնոյան․ Ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտն անհնար է, բայց «տեխնիկական խնդիրները լուծվելու են»

Տոնոյան․ Ռազմական դրության պայմաններում վարչապետի իմպիչմենտն անհնար է, բայց «տեխնիկական խնդիրները լուծվելու են»

PanARMENIAN.Net - Ռազմական դրության պայմաններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպինչմենտը կազմակերպելը տեխնիկապես անհնար է, սակայն «տեխնիկական խնդիրներն առաջիկայում լուծվելու են», հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Հայաստանում սեպտեմբերի 27-ից ռամական դրություն է՝ Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Երկրում ռազմական դրությունը շարունակվել է նաև պատերազմի դադարեցումից հետո՝ որոշ մեղմացումներով։

Պատգամավորի խոսքով՝ իրենք հասնելու են Փաշինյանի հրաժարականին՝ ԱԺ գործիքակազմով ու հանրության ճնշմամբ։

Տոնոյանը խոսել է նաև ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ ու պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մասին, հայտնելով, որ նա առաջիկա հանրահավաքին կներկայացնի ճանապարհային քարտեզը:

«Մենք լիահույս ենք, որ «Իմ քայլը» խմբակցությունում ունենք հայրենասիրությամբ, ազգային մտածելակերպով օժտված գործընկերներ, որոնք գիտակցում են ճգնաժամային իրավիճակի լրջությունը և հասկանում են, որ այսօր պարտված իշխանությունն այլևս որևէ կերպ չի կարող մասնակցել արդյունավետ բանակցային գործընթացի, ներկայացնել երկրի տնտեսությունը», - ասեկ է պատգամավորը:

ՀՀ-ում 17 կուսակցություն պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականն ու այդ պահանջով նոյեմբերի 10-ից ցույցեր իրականացնում մայրաքաղաք Երևանում։ Դեկտեմբերի 3-ին կուսակցությունները հայտարարել էին, թե իրենց միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, ՊՆ նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանն է։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---