Վրաստանում և Իրանում Covid-19-ի նոր շտամով վարակի դեպքեր կան

Վրաստանում և Իրանում Covid-19-ի նոր շտամով վարակի դեպքեր կան

PanARMENIAN.Net - Վրաստանում և Իրանում Covid-19-ի նոր շտամով վարակի դեպքեր են գրանցվել։ Վրաստանում վարակի նոր տարատեսակը հայտնաբերվել է 50-ամյա մի մարդու մոտ։ Նա ինքնամեկուսացվել է։ Պացիենտը ժամանել է արտերկրից, սակայն Մեծ Բրիտանիայում չի եղել, գրում է «Sputnik Գրուզիան»։

Իրանում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած անձի մոտ։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին։ Պացիենտը տեղափոխվել է հիվադանոց, նրա մերձավորների մոտ վարակը չի հայտնաբերվել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։

Կորոնավիրոսի նոր SARS-CoV-2 մուտացիան հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսին, որն ավելի արագ է տարածվում և առավել մեծ զգուշավորություն է պահանջում բնակչությունից։ Թեև նոր շտամը, ըստ նախնական տվյալների, կարող է 70%-ով սովորականից վավարկիչ լինել, դեռևս ոչինչ չի հուշում, որ այն ավելի մահաբեր է կամ ավելի ծանր է ընթանում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---