Գլխավոր դատախազը Մոսկվայում է․ Մասնակցելու է մասնագիտական տոնի միջոցառման![]() 12 հունվարի 2021 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մոսվայում է՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում են դատախազությունից։ «Արթուր Դավթյանը կարևորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորմանը»,-ասված է հայտարարության մեջ։ Դատախազությունից հայտնում են նաև, որ Դավթյանն Արցախում ծառայություն իրականացնող՝ ՌԴ դատախազության 4 աշխատակցի պարգևատրել է մեդալնելով և կրծքանշանով՝ իրավակարգի ամրապնդման և ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար։ Դավթյանի այցը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |