ՀՀ-ում կորոնավիրուսի 485 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 485 նոր դեպք կա  և 18 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163,128-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 485-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 8-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2951 դեպք կա, այլ պատճառով՝ 715։

Ապաքինվել է ևս 644 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 151,246 է։ Փաստացի բուժվողների թիվը 8216 է։

Մեկ օրում թեստավորվել է 2093 հոգի, ընդհանուր առմամբ 613,908 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---