ՀՀ-ում կորոնավիրուսի 448 նոր դեպք կա և 18 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 448 նոր դեպք կա և 18 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 163,576-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 448-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2963 դեպք կա, այլ պատճառով՝ 721։

Ապաքինվել է ևս 603 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 151,849 է։ Փաստացի բուժվողների թիվը 8043 է։

Մեկ օրում թեստավորվել է 2612 հոգի, ընդհանուր առմամբ 616,520 թեստ է արվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---