Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցեր․ Հունվարի 15-ին` Գյումրի

Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցեր․ Հունվարի 15-ին` Գյումրի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ, հունվարի 15-ին շարժման ներկայացուցիչները Գյումրիում կլինեն։

«Հունվարի 15-ին Շարժման ներկայացուցիչներն այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հուզող հարցերը քննարկել Մանուկյանի հետ։

Նոյեմբերի 10-ի 44-օրյա պատերազմը դադրեցնելու եռակողմ համաձայնությունից հետո Հայաստանում ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Ինքը՝ վարչապետն արդեն խոսել է արտահերթ ընտրությւոնների անցկացման անհրաժեշտությունից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---