Փորձագետ․ Բայդենի օրոք ՀՀ հանդեպ վերաբերմունքը գուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ20 հունվարի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հանդեպ վերաբերմունքը գուցե փոխվի, բայց քաղաքականությունը՝ ոչ, ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Հայաստանի վրա ունի հետևյալ աստիճանակարգումը՝ Գլոբալ քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածաշրջանային քաղաքականությունը և դրա ազդեցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: «Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը: Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ»,-գրել է նա՝ հավելելով՝ գլոբալ քաղաքական գործընթացները ՀՀ-ի վրա ազդում են առանց իր կամքի։ Նրա խոսքով՝ նոր վարչակազմը որոշ ուղղություններով կգործակցի ՌԴ-ի և Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Սարգսյանի կանխատեսմամբ՝ Հրվ Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն՝ հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձևավորված իրողությունները, ինչպես նաև ՄԽ համանախագահ լինելու և գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները, սակայն դրանք գլոբալ չեն լինի։ Հունվարի 20-ի կեսօրին Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը, որը նախագահական ընտրություններում հաղթել էր Դոնալդ Թրամփին։ Photo. AP Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |