Ավանեսյան․ Covid-19-ի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում բավականին կառավարելի է

Ավանեսյան․ Covid-19-ի հետ կապված իրավիճակը ՀՀ-ում բավականին կառավարելի է

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի է, հայտարարել է առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Հարցին, թե արդյոք նա համամիտ է, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, Ավանեսյանը նշել է, թե «տապալման մասին խոսելն ընդունելի չէ»։

Ավանեսյանը նախարար է նշանակվել հունվարի 19-ին, մինչ այդ առողջապահության փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում։ ԱՆ նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---