ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամի քվեարկությանը

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամի քվեարկությանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությանը:

ԼՀԿ-ն չի մասնակցում նաև հարցի քննարկմանը, կուսակցությունից Տարոն Սիմոնյանը հայտարարել է, թե արտահերթի սկզբում ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից, փոխանցում է Armlur.am-ը:

Սիմոնյանի խոսքով՝ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ են, բայց խմբակցության որոշումը քաղաքական է:

«Մենք չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու։ Բովանդակային մանրամասների մեջ չեմ մտնելու, սակայն այս փուլում քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ, բնականաբար, վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,- հայտարարել է ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն:

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---