Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան դառնալու մասին․ Հարցն օրակարգում է

Մակունցը՝ ԱՄՆ-ում դեսպան դառնալու մասին․ Հարցն օրակարգում է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է, սակայն դեռևս քննարկման փուլում է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Այս մասին հայտարարել է ինքը՝ Մակունցը` անդրադառնալով ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու մասին մամուլում շրջանառվող լուրերին:

Դիվանագիտական փորձին վերաբերող հարցին Մակունցն արձագանքել է, թե այն կարևոր է, «սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում դեսպան նշանակվում են դիվանագիտական նշանակումով և քաղաքական նշանակումով: Քաղաքական նշանակման համար որևէ սահմանափակում չկա, ինչ վերաբերում է իմ փորձին, կարծում եմ՝ այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակում, փորձը չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,- ասել է նա։

Լիլիթ Մակունցը 2018 թվականի զբաղեցրել է մշակույթի նախարարի պաշտոնը, ապա պատգամավորական մանդատ ստացել ու գլխավորել իշխող «Իմ քայլը»։ Այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսանի պաշտոնն զբաղեցնում է Վարուժան Ներսեսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---