ՀՀ-ն ՄԻԵԴ կդիմի Ադրբեջանում հայ գերու սպանության փաստով

ՀՀ-ն ՄԻԵԴ կդիմի Ադրբեջանում հայ գերու սպանության փաստով

PanARMENIAN.Net - ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Ադրբեջանում հայ գերու սպանության մասին տեղեկություններ կան։ Նա հավելել է, որ հայկական կողմն անպայման կտեղեկացնի այդ մասին Եվրոպական դատարանին։

«Զոհված հայերից մեկի անունը, որի մարմինը վերջերս է հայտնաբերվել, եղել է գերիների ցուցակում, որոնց վերաբերյալ ՄԻԵԴ-ը հունվարի սկզբին միջանկյալ միջոց էր կիրառել։ Ըստ փորձաքննության արդյունքների` նա վերջերս է սպանվել»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ դա Մարդու իրավունքների կոնվենցիայի կոպտագույն խախտում է։

Կիրակոսյանը նշել է` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հայ գերիների կյանքն Ադրբեջանում վտանգված է, ՄԻԵԴ-ին ուղղված բողոքներում հայկական կողմը պահաջել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի հադեպ՝ գերիների առողջության և պահման պայմանների մասին տեղեկություններ պահանջելով։

Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն անհարգալից վերաբերմունք է դրսևորում ՄԻԵԴ-ի հանդեպ, ինչն աննախադեպ է ԵԽ անդամ պետության համար։ Այդ են վկայում Ադրբեջանի կողմից տեղեկատվության տրամադրման ժամկետների խախտումն ու տեղեկատվության սղությունը։

Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` այդ առումով Ադրբեջանին առնչվող գործը կարող է փոխանցվել Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի քննարկմանը, որտեղ ձևաչափն ավելի բաց է, մասնակցում են ԵԽ անդամ բոլոր երկրները։ Կիրակոսյանը շեշտել է, որ դա արեն քաղաքական ատյան է, ոչ դատական և կիրառվում է, երբ դատական ատյանի արդյունավետությունը ոչ բավարար է լինում։

Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը մինչ օրս հայտնի չէ։ Բաքուն վերադարձրել է 44 գերու։ Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել ռազմագերիներին, ինչպես նաև՝ 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---