ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 10 նոր դեպք կա, ապաքինվել է ևս 224 մարդ25 հունվարի 2021 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,094-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 58-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը՝ հունվարի 24-ը, հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Ընդհանուր առմամբ կատարվել է 637,544 թեստավորում, մեկ օրում՝ 779 թեստ: Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3047 դեպք կա, այլ պատճառով՝ 753։ Ապաքինվել է ևս 224 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154,932 է։ Փաստացի բուժվողների թիվը 7362 է։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |