ՀՀ Ֆոնդային բորսայի առքուվաճառքի փակման պահին 1 դոլարի արժեքը կազմեց 372.49 դրամ

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին «NASDAQ OMX ARMENIA» ԲԲԸ-ում իրագործվեց 3,420,000 ԱՄՆ դոլարի առքուվաճառք (1 դոլարը` 372.11 դրամ): Մեկ դոլարի արժեքը առքուվաճառքի փակման պահին կազմեց 372.49 դրամ: Այդ մասին ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդման մեջ:



Դեռեւս երեկ դոլարի փոխարժեքը փոխանակման կետերում կազմում էր 305-310 դրամ մեկ դոլարի դիամց, եվրոյի փոխարժեքը` 387 դրամ:



Դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի այդքան կտրուկ աճի հիմնական պատճառը դարձել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանի հայտարարությունը, համաձայն որի, Հայաստանի ԿԲ-ն արտարժույթի բորսայում իր միջամտության սահմանափակման եւ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադառնալու որոշում է կայացրել:



ԿԲ գնահատմամբ, 2009 թվականին դոլարի միջին փոխարժեքը նախատեսվում է 360-380 դրամ մակարդակով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---