Covid-19-ը՝ ՀՀ-ում․ Մեկ օրում վարակի 195 դեպք ու 7 մահ կա

Covid-19-ը՝ ՀՀ-ում․ Մեկ օրում վարակի 195 դեպք ու 7 մահ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,427-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 195-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 641,626 թեստավորում, մեկ օրում՝ 2144 թեստ:

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3056 դեպք կա, այլ պատճառով՝ 761։

Ապաքինվել է ևս 649 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 156,053 է։ Փաստացի բուժվողների թիվը 6557 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---