NASA-ի մարսագնացը վայրէջք է կատարել մոլորակի վրա19 փետրվարի 2021 - 10:59 AMT PanARMENIAN.Net - NASA-ի մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա։ Perseverance Mars Rover-ի բարեհաջող վայրէջքի մասին տվյալները բուռն ծափահարություններով են ընդունել թռիչքի կառավարման կենտրոնում։ Սարքի գլխավոր նպատակն է մոլորակում բակտերիալ կյանքի հետքերի որոնումը։ Գիտնականները վստահ են, որ եթե ժամանակին Մարսում կյանք է եղել, ապա դա եղել է 3-4 մլրդ տարի առաջ, երբ մոլորակում դեռ ջուր կար, գրում է BBC-ն։ Առաջին լուսանկարները Մարսի մակերեսից արդեն ստացվել են կառավարման կենտրոնում, գրում է ՏԱՍՍ-ը։
Վայրէջքը մոտ 7 րոպե է տևել՝ բոլոր գործողություններն իրականացվել են ավտոմատ։ Վայրէջքը նախատեսված էր Յեզերո խառնարանի շրջանում։ Ակնկալվում է, որ այժմ ստուգվելու են բոլոր համակարգերն ու սարքավորումները։ Մարսագնացը կրող Atlas V հրթիռը մեկնարկել էր 2020թ․ հուլիսին Քանավերալ թերակղզուց։ Perseverance-ը պետք է մոտ 40 կոնտեյներում հողի և ապարների նմուշներ տեղադրի։ Նախատեսվում է, որ 2026թ․ դրանց մեծ մասը կվերցնի մեկ այլ մարսագնաց։ Ակնկալվում է, որ այդ կոնտեյներները հատուկ թողարկիչ ապարատի միջոցով դուրս կբերվեն Մարսի ուղեծիր, իսկ մյուս սարքը կհավաքի դրանք և կբերի Երկիր։ NASA-ում կարծում են, որ դա տեղի կունենա 2030-ականներին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |