Իրավապաշտպան․ Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել, կասկածվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու մեջ![]() 20 փետրվարի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Եվս մի քաղաքացի է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու կասկածով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ընդ որում, նա նույնպես եղել է ԱԱԾ-ի շենքում, երբ այդ ֆեյքը կատարել է իր վերջին գրառումը։ Փաստորեն, այս պահին «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով ձերբակալված է չորս անձ, իսկ, օրինակ, անառիկ Շուշին թշնամուն հանձնելու կասկածով՝ զրո անձ», - գրել է Մելիքյանը։ Ավելի վաղ ձերբակալվել էին նաև ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |