ԱԳ նախարար․ Արցախի մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում23 փետրվարի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում։ Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը և միայն քաղաքական բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որին և շարունակում է սատարել հայկական կողմը։ Նախարարը հավելել է նաև, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման վերսկսմանը, սակայն դրա համար նախ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ ադրբեջանական կողմից դա դեռևս նկատելի չէ։ «Դա է վկայում Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար մասի չկատարումը, մասնավորապես, գերիների հայրենադարձման համար խոչընդոտների ստեղծմանը»,- ասել է Այվազյանը։ Ըստ նրա՝ պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում տարածաշրջանային, ինչպես նաև խոշոր դերակատարների ուժերի վերադասավորումներ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի Ռուսաստանը։ Նշվել է նաև, որ տարածաշրջանային գործընթացներում ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի նկրտումները։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |