ԱԱԾ. Զերծ մնացեք ազգային անվտանգությանը սպառնացող, սադրիչ գործողություններից

ԱԱԾ. Զերծ մնացեք ազգային անվտանգությանը սպառնացող, սադրիչ գործողություններից

PanARMENIAN.Net - ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններից և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: ԱԱԾ-ն զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ ՀՀ անվտանգությանը և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ»,-հայտնել են ԱԱԾ-ից:

Կառույցից նշում են, որ իրենց լիազորությունների շրջանակում շարունակում են ձեռնարկել «իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար»:

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---