Փաշինյան. Իշխանության եմ եկել ժողովրդի որոշմամբ, ժողովուրդն էլ պիտի որոշի հեռացման հարցը25 փետրվարի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմից հետո ինքը մտածել է հրաժարականի մասին, սակայն իր կամքով չի վարչապետ դարձել, այլ ժողովրդի, և վերջինս էլ կարող է իրեն հեռացնել իշխանությունից: Փաշինյանն ու աջակիցները հավաքվել են Հանրապետության հրապարակում այն բանից հետո, երբ Գլխավոր շտաբը պահանջել էր նրա հրաժարականը: Ավելի վաղ Փաշինյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ու պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելու հրաման էր տվել: Փաշինյանի խոսքով՝ շատ զինվորականներ այդ հայտարարության տակ ստորագրել են իրենցից բարձրաստիճան զինվորականների հրամանով: «Քաղաքացիական պատերազմ հրահրելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն ԱԱԾ-ի, ոստիկանության և ժողովրդի կողմից: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, ձեզ մոտ հարց կծագի՝ ես պատերազմից հետո չե՞մ մտածել հրաժարական տամ: Ես ուզում եմ անկեղծ ասել՝ մտածել եմ: Շատ եմ մտածել: Բայց ես ասել եմ մի բան՝ ես իմ կամքով՝ ինքնակամ չէ, որ դարձել եմ ՀՀ վարչապետ, ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի: Երբ մենք որոշեցինք, որ խորհրդարանական ուժերին առաջարկենք արտահերթ ընտրություններ, ինչի՞ համար էինք ուզում դա անել: Ոզում էինք, որ ժողովուրդն ի վերջո կրկին վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը, խորհրդարանական ուժերը մերժեցին մեր առաջարկը»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է, որ ժողովուրդն իրավունք ունի իր նկատմամբ ամենադաժան վճիռը կայացնելու: Փաշինայնն առաջարկել է խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին օր ու ժամ որոշել և սկսել արտահերթ ընտրությունների հարցով կոնսուլտացիաները: Վարչապետի խոսքով՝ օր առաջ պետք է հանգուցալուծվի նաև Զինված ուժերի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ հեռախոսով խոսել է Հանրապետության նախագահի հետ և ասել, որ կարծում է՝ նախագահը պիտի ստորագրի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Վարչապետի խոսքով՝ այն չստորագրելը նշանակում է միանալ պետական հեղաշրջմանը: 44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |