Ադրբեջանցի պաշտոնյան պայթել է Աղդամում ականի վրա 3 մարտի 2021 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ադրբեջանցի պաշտոնյա է պայթել ականի վրա։ Նշվում է, որ Արտեզյան հորատանցքերի շահագործման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն, գտնվելով Նովրուզլու գյուղում, պայթել է ականի վրա, գրում է Sputnik Արմենիանё «Sputnik Azerbayjan» Telegram-ալիքին հղումով: Տղամարդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Փետրվարի 25-ին նման միջադեպ է տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ) ։ Տղամարդը վնասվածքներ էր ստացել ՝ պայթելով ականի վրա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |