Ցույց ՊՆ-ի դիմաց՝ ի պաշտպանություն ԳՇ պետի

Ցույց ՊՆ-ի  դիմաց՝ ի պաշտպանություն ԳՇ պետի

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության դիմաց մի խումբ զինվորականներ ու քաղաքացիներ ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, փոխանցում է Para Tv-ն։

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչն օրհնել է ներկաներին, ապա մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին:

Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում է, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: Միաժամանակ նախագահն առանձին դիմումով դիմեց ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---