ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շտապ հեռացել է ՀՀ-ից 9 մարտի 2021 - 10:16 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարՄարին Քլարկ-Հաթթինգ հապճեպ լքել է Հայաստանը, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու ՅՈՒՆԻՍԵԴ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,-նշեց Նաղդալյանը։ Թե ինչ թերացումների մասին է խոսքը, պաշտոնական աղբյուրներն առայժմ լռում եմ: Ավելի վաղ Mediaport Տելեգրամ-ալիքը գրել էր, որ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով, ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»: Մարին Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |