ՀՅԴ-ն մի քանի անդամի է արտաքսել կուսակցությունից․ Խախտել են դաշնակցականի երդումը 9 մարտի 2021 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպության շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լևոն Կիրակոսյանը և Կարո Իսբէնճյանն արտաքսվել են կուսակցության շարքերից՝ դաշնակցականի երդումը խախտելու համար, նրանք այլևս չեն ներկայացնում ՀՅԴ-ն։ Կուսակցությունից հայտնում են, որ խումբը խիստ հակակարգապահական գործունեություն է իրականացրել, ապօրինի ժողով է գումարել, ընտրել ապօրինի մարմին՝ «ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտե» անունով։ ՀՅԴ-ից հայտնում են նաև, թե խումբն իր վերահսկողության տակ է պահում պաշտոնաթերթ «Ասպարեզը», կուսակցությանը պատկանող շարժական ու անշարժ գույքը, դրամային հաշիվները։ ՀՅԴ-ից նշում են, որ Կենտրոնական կոմիտեն շարունակում է լինել Արևմտյան Ամերիկայում կուսակցության անունից հանդես գալու միակ օրինական ու իրավասու մարմինը, իսկ կոմիտեի ներկայացուցիչը Ռոստոմ Այնթալյանն է (Հեռ. +1650 303 9280)։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |