ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների թիվը գերազանցել է 6000-ը 9 մարտի 2021 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 175,198-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 182-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մարտի 8-ը հանգստյան օր էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից և 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3232 դեպք կա, այլ պատճառով՝ 832։ Ապաքինվել է ևս 142 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 165,096-է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 6038-ի։ Մարտի 8-ին 1643 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 755,348 թեստավորում։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |