Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին պատվաստավել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նա իրեն լավ է զգում և մարտի 24-ին լիարժեք աշխատանքային օր է անցկացնելու, գրում է ՌԻԱ Նովստին։

Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը պատվաստման տեսանյութ կամ լուսանկարներ չի հրապարակելու՝ նշելով, որ ՌԴ նախագահն առանց այդ էլ շատ բան է անում ռուսական պատվաստանյութերն առաջ մղելու համար։

Պատվաստվելու մտադրության մասին ՌԴ նախագահը մեկ օր առաջ էր հայտարարել։ Նրա աշխատակազմը չի նշում, թե հատկապես որ պատվաստանյութն է ընտրել Պուտինը, սակայն նշվել է, որ ընտրությունը կատարվելու է ռուսական 3 պատվաստանյութի միջև։

ՌԴ-ն կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ է ստեղծել՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---