Հայաստանը սնանկացավ, որովհետեւ կախված էր Ռուսաստանից, վստահ է Սահակաշվիլին 9 մարտի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունների գլխավոր առաջնությունը տնտեսության քայքայման կանխումն է, իսկ այդ նպատակին հնարավոր է հասնել միայն քաղաքական կայունության պայմաններում: Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Ձեզ հայտնի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը քայքայվեց: Հայաստանը սնանկացավ, որովհետեւ լիովին կախված էր ռուսական շուկայից, իսկ երբ ռուսական շուկան փլուզվեց, նույն ճակատագիրը բաժին հասավ նաեւ Հայաստանի տնտեսությանը: Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ մեզ շրջապատող երկրների տնտեսությունը բարդությունների առաջ է կանգնել: Վրաստանը կանգուն կմնա, Վրաստանը կփրկվի անգամ բարդ պայմաններում, եթե մենք քաղաքական կայունություն ունենանք»,- ասել է նա:Նախագահի խոսքով, Ռուսաստանը երեք տարի առաջ Վրաստանին դուրս շպրտեց «իր շուկայից», բայց Վրաստանը ժամանակին բարեփոխումներ կատարեց: «Մենք գիտենք, որ մարդիկ կարիքի մեջ են ապրում եւ մենք չպետք է թույլ տանք ավելի վատը` տնտեսության փլուզումը, եւ դա տեղի չի ունենա, քանի որ այն զարգանալու է մեր ծրագրով»,- ավելացրել է նա: Այդ հայտարարությամբ Վրաստանի նախագահը հանդես է եկել Ցկնետիում (Թբիլիսիի արվարձան) նոր հյուրանոցի եւ «Կոպալա» ժամանցային կենտրոնի բացմանը, որոնք պատկանում են Թամազ Կոպալեշվիլիին: Վերջինս հանդիսանում է նաեւ Մոսկվայի սրճարանների ցանցի սեփականատեր: Սահակաշվիլին Կոպալեշվիլիին անվանել է «իսկական հայրենասեր», որը, չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամին եւ օգոստոսյան պատերազմին, ներդրումներ է կատարել Վրաստանի համար: «Յուրաքանչյուր մարդ, որն այդպես աշխատելու է, պետք է հուսա, որ նախագահն իր դաշնակիցն է լինելու, իսկ կառավարությունը` իր գլխավոր օգնականը»,- հայտնել է Սահակաշվիլին:- «Եթե ամեն ինչ մեր ծրագրով ընթանա, մենք կկարողանանք կարգավորել նաեւ մնացած խնդիրները», հաղորդում է Civil Georgia-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |