ՀՀ-ում Covid-19-ի 1094 նոր դեպք կա ու 21 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 1094 նոր դեպք կա ու 21 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մարտի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 189,540-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1094-ով:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, և 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3450 դեպք կա, այլ պատճառով՝ 881։

Ապաքինվել է ևս 743 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 170,903 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 14,306-ի:

Մարտի 26-ին 5753 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 833,912 թեստավորում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---